Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ

Հայտարարություն է հրապարակվել Երևանի քաղաքապետին կից գործող Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Ցանկացողները, ովքեր հանդիսանում են սոցիալական պաշտպանության ոլորտում գործող միջազգային կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ կամ անհատ փորձագետներ՝ առնվազն 3 տարվա փորձով, կարող են դիմել մինչև մայիսի 13-ը։ Դիմումները կարող են ներկայացվել ինչպես Երևանի քաղաքապետարան, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ erexaner.soc@yerevan.am էլեկտրոնային հասցեին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011-514-149, 011-514-210 հեռախոսահամարներով։