Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը» հաստատելու մասին հ.46-Ն որոշման 1-ին կետի՝ 24 հունիսի 2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին» հ.253-Ն որոշմամբ խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ցանկացողները (հասարակական հիմունքներով սոցիալական պաշտպանության ոլորտում գործող միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ (փորձագետները պետք է ունենան սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ) կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ () սույն թվականի հունվարի 10-ը ներառյալ: Դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով լրացված դիմումի ձևը erexaner.soc@yerevan.am էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն՝ 011-514-153, 011-514-210 հեռախոսահամարներով:
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 18 դեկտեմբեր 2023
- Վայր
- Երևանի քաղաքապետարան
- Առարկա
- Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- Դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով լրացված դիմումի ձևը erexaner.soc@yerevan.am էլեկտրոնային հասցեին
- Վերջնաժամկետ
- 10 հունվար 2024
- Իրավական հիմք
- Հ.46-Ն; ՀՀ Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին» հ.253-Ն որոշում