Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրով (YUDIP) մշակված սոցիալական մշտադիտարկման հաշվետվությունը
ՀՀ կառավարության որոշումների և Ասիական զարգացման բանկի հետ կնքված համաձայնագրերի համաձայն՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը իրականացնում է Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու շինարարության ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում պատրաստվում և հանրությանն են ներկայացվում սոցիալական ազդեցությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։ Ներկայացված հաշվետվությունը վերաբերում է 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին Իսակովի-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման նպատակով հողերի ձեռքբերմանը, տուժած անձանց վերաբերյալ գործընթացներին և բողոքների քննությանը։ Հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է անգլերեն։
Հրապարակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 1 հուլիս 2025
- Առարկա
- Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի (YUDIP) 2025 թվականի հուլիս–դեկտեմբեր ժամանակահատվածի կիսամյակային սոցիալական պաշտպանության մշտադիտարկման հաշվետվությունը
- Ինչպես մասնակցել
- հանրության իրազեկումը ընթացող գործընթացների վերաբերյալ
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի № 1357-Ն որոշում; 2025 թվականի ապրիլի 23-ի № 486-Ն որոշում; Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի» վարկային և ծրագրային համաձայնագրեր