«Երևանյան կիսամարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն
Հոկտեմբերի 15-ին, ժամը 07:00-ից մինչև 13:30-ը, Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան» կիսամարաթոնի անցկացման կապակցությամբ, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կդադարեցվի երթևեկությունը։ Մասնավորապես, կփակվեն Վ. Սարգսյան փողոցի` Ստ. Շահումյանի անվ. հրապարակից Հանրապետության հրապարակն ընկած հատվածը, Հրազդանի կիրճի` Ուրուգվայի հրապարակից մինչև Դավթաշենի կամուրջն ընկած հատվածը, ինչպես նաև Ստ. Շահումյանի անվ. հրապարակը, Վազգեն Սարգսյան, Հանրապետության, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան, Աթենքի, Գր. Լուսավորչի, Բեյրութի, Աբովյան, Պուշկինի, Նալբանդյան փողոցները, Հրազդանի կիրճը, Հաղթանակի կամուրջը, Մ. Մաշտոցի պողոտայի` Հաղթանակի կամրջից Գր. Լուսավորչի փողոցն ընկած հատվածը, Աբովյան փողոցի` Պուշկինի փողոցի և Հանրապետության հրապարակն ընկած հատվածը, և Սախարովի հրապարակը։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 15 հոկտեմբեր 2017, 07:00 – 13:30
- Վայր
- մայրաքաղաքի որոշ հատվածներում
- Առարկա
- «Կոկա-Կոլա Երևան» կիսամարաթոն