Երթևեկության փոփոխություն՝ Իսակովի պող.-Բաբաջանյան փող. հանգույցում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2021 թվականի մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փոփոխություններ կկատարվեն երթևեկության կազմակերպման մեջ։ Մասնավորապես, կփակվեն Իսակովի պողոտա - Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը և Ա. Բաբաջանյան փողոց - Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով)։ Վարորդներին առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան - Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 26 մարտ 2021
- Վայր
- Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց հանգույց
- Առարկա
- Երթևեկության փոփոխություն՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված