Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երթևեկության փոփոխություններ՝ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում

Մայիսի 20-ից մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ՝ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի վերանորոգման աշխատանքների պատճառով։ Կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ։ Թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա- Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհներով։

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
20 մայիս 2018
Վայր
Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույց
Առարկա
Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա թունելային պատերի և առաստաղի վերանորոգման աշխատանքներ