Երթևեկության փոփոխություններ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում
Մարտի 3-ից երկու ամսով կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում՝ ջրահեռացման համակարգի վերակառուցման և թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։ Կփոփոխվի երթևեկության կազմակերպման սխեման՝ հանգույցի ստորգետնյա մասում կկազմակերպվի երթևեկություն երկու ուղղություններով, իսկ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ երթևեկությունը կդադարեցվի։ Վերգետնյա հատվածում երթևեկությունը կթույլատրվի բոլոր ուղղություններով, սակայն կարգելվի կանգառն ու կայանումը։ Խորհուրդ է տրվում օգտագործել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա-Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհները։
Երթևեկության սահմանափակում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 3 մարտ 2018, 00:00
- Վայր
- Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույց
- Առարկա
- ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքներ