Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Երթևեկության փոփոխություններ՝ Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում

Հարգելի համաքաղաքացիներ, Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն: Ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը փակ կլինի Մելքումով փողոցի սկզբնամասը, իսկ Աղաբաբյան փողոցից դեպի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի երթևեկությունն այսուհետ կիրականացվի աջ շրջադարձով:Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

Երթևեկության սահմանափակում

Միջոցառումը

Ամսաթիվ
28 սեպտեմբեր 2018
Վայր
Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույց
Առարկա
երթևեկության փոփոխություն՝ Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում՝ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված