Հ. 71 մանկապարտեզի բնապահպանական հանրային լսում
2021 թվականի մարտի 26-ին, ժամը 14:30-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքում տեղի կունենան հանրային լսումներ՝ նվիրված Երևան քաղաքի Նոր Արեշ 2 փողոցի 45ա հասցեում գտնվող № 71 մանկապարտեզի շենքի սեյսմիկ ամրության բարձրացման և հիմնանորոգման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Լսումներն անցկացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» ՀՈԱԿԻ կայքում կամ գրասենյակում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 26 մարտ 2021, 14:30
- Վայր
- ք. Երևան, Սասունցի Դավթի փողոց հ. 87, 3-րդ հարկ, հանդիսությունների դահլիճ
- Առարկա
- Երևան քաղաքի Նոր Արեշ 2 փողոցի 45ա հասցեում գտնվող № 71 մանկապարտեզի շենքի սեյսմազինվածության բարձրացման և հիմնանորոգման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» ՀՈԱԿԻ (ԵԿՆ ԾԻԳ) կայքում կամ ԵԿՆ ԾԻԳ ՀՈԱԿ-ի գրասենյակում
- Իրավական հիմք
- ՀՕ-110-Ն; ՀՀ Կառավարության N 1325-Ն որոշում