Հայտարարություն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.28, 35 երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման մրցույթ անցկացնելու մասին
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.28, 35 երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 16-ին, ժամը 10:00-ին, Լենինգրադյան 16 հասցեում: Հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի փետրվարի 14-ը, ժամը 18:00-ն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (Բուզանդի 1/3): Փաթեթները կբացվեն 2022 թվականի փետրվարի 15-ին, ժամը 16:00-ին, նույն հասցեում: Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
Այլ
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 16 փետրվար 2022, 10:00
- Վայր
- Լենինգրադյան 16
- Առարկա
- Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.28, 35 երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման մրցույթ
- Ինչպես մասնակցել
- Հայտերը ներկայացվում են հայտարարությունը հրապարակվելուց հետո 7 օրվա ընթացքում
- Վերջնաժամկետ
- 14 փետրվար 2022
- Իրավական հիմք
- ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշում