Համայնքապատկան մանկապարտեզների ավագ խմբերի երեխաների համար մանկապարտեզները կգործեն մինչև օգոստոսի 30-ը ներառյալ
Համաձայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշման՝ մանկապարտեզների ավագ խմբերը, որտեղ սովորում է 9700 երեխա, կշարունակեն գործել մինչև օգոստոսի 30-ը՝ ավարտական հանդեսներից հետո։ Սա կօգնի աշխատող ծնողներին խուսափել ամառային ամիսներին բնորոշ դժվարություններից։ Քաղաքապետարանը կֆինանսավորի փոխարինող մանկավարժներին, որպեսզի ավարտական խմբերի մանկավարժները կարողանան օգտվել ամենամյա արձակուրդից։