Հանրային քննարկման հրավեր՝ «Սիմագ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվող սիլիցիումի երկօքսիդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ
2021 թվականի հունվարի 22-ին, ժամը 11:00-ին, Երևանի Ա. Սարգսյան փողոցի 5 շենքում տեղի կունենա «Սիմագ» ՓԲԸ-ի կողմից Աջափնյակի վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 10/85 հասցեում նախատեսվող սիլիցիումի երկօքսիդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում, ինչպես նաև Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 22 հունվար 2021, 11:00
- Վայր
- Ա.Սարգսյան փ. 5 շենք (Աջափնյակ վարչական շրջանի շենք)
- Առարկա
- սիլիցիումի երկօքսիդի արտադրության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/220217
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում