Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2021 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 87 հասցեում կանցկացվեն հանրային քննարկումներ՝ նվիրված «ԷԿՈՄԵՏԱԼ» ՍՊ ընկերության կողմից Արին Բերդի 3-րդ նրբանցք 6/2 հասցեում նախատեսվող կապարե կուտակիչների վերամշակման արտադրամասի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.env.am, կամ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
4 փետրվար 2021, 12:00
Վայր
Սասունցի Դավիթ h.87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք)
Առարկա
Արին Բերդի 3-րդ նրբանցք 6/2 հասցեում նախատեսվող «ԷԿՈՄԵՏԱԼ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող բանեցված կապարե կուտակիչների վերամշակման արտադրամասի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ փուլ)
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում` www.env.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում
Իրավական հիմք
ՀՕ-110-Ն/21.06.2014թ.; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում/19.11.2014թ.