Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր, Նուբարաշենի 2/4 հասցեում նախատեսվող ավտոգազալիցքավորման ճնշումային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի 2/4 հասցեում նախատեսվում է ավտոգազալիցքավորման ճնշումային կայանի կառուցում։ Ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ կանցկացվեն 2021 թվականի մարտի 2-ին, ժամը 11:00-ին, Սասունցի Դավիթ փողոց 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք)։ Սա ծրագրի երկրորդ հանրային քննարկումն է։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
2 մարտ 2021, 11:00
Վայր
ք. Երևան, Սասունցի Դավիթ փողոց 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք)
Առարկա
Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի 2/4 հասցեում նախատեսվող ավտոգազալիցքավորման ճնշումային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում