Հանրային քննարկման հրավեր
Հանրային քննարկումներ կանցկացվեն 2021 թվականի մայիսի 6-ին, ժամը 11:00-ին, Երևանի Սեբաստիայի փողոց 32 հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքում։ Քննարկումները վերաբերում են Տիգրան Մկրտչյանի, Ստեփան Գրիգորյանի և Գագիկ Հովհաննիսյանի կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց 21/4 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 099991155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 6 մայիս 2021, 11:00
- Վայր
- Սեբաստիայի փողոց 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք)
- Առարկա
- բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին քննարկում)
- Ինչպես մասնակցել
- Հարցերի դեպքում զանգահարել 099991155 հեռախոսահամարով
- Իրավական հիմք
- ՀՕ-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում