Հանրային քննարկման հրավեր՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Երևանի Հ. Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի վերակառուցման, նոր մասնաշենքի կառուցման նախագծի վերաբերյալ
Հանրային քննարկում կանցկացվի 2021 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Տերյան փողոց հ.44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք)՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Երևանի Հ. Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի վերակառուցման, նոր մասնաշենքի կառուցման նախագծի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեում, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կայքերում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 12 մայիս 2021, 11:00
- Վայր
- ք. Երևան, Տերյան փողոց հ.44 (Կենտրոն վարչական շրջանի շենք)
- Առարկա
- Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Երևանի Հ. Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի վերակառուցման, նոր մասնաշենքի կառուցման նախագծի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում)
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի
- Իրավական հիմք
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21.06.2014թ. Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում