Հանրային քննարկման հրավեր
«ԼՈՐԻԴԱ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունը կներկայացնի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասի 44/13 հողամասում կառուցվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ Հանրային քննարկումը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Ա. Սարգսյան փ.5 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեում կամ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 14 սեպտեմբեր 2021, 12:00
- Վայր
- ք. Երևան, Ա. Սարգսյան փ.5 (Աջափնյակ վարչական շրջանի շենք)
- Առարկա
- Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասի 44/13 հողամաս հասցեում կառուցվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:
- Իրավական հիմք
- ՀՕ-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում