Հանրային քննարկման հրավեր՝ «Պարս» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
2021 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Դավթաշեն վարչական շրջանի շենքում տեղի կունենա «Պարս» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեներում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 26 հոկտեմբեր 2021, 11:00
- Վայր
- Դավթաշեն 3-րդ թաղամաս
- Առարկա
- բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
- Ինչպես մասնակցել
- փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության , ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում
- Իրավական հիմք
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ