Հանրային քննարկման հրավեր՝ «Նոր Դալմայի ջրանցքի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ
2022 թվականի փետրվարի 7-ին, ժամը 11:00-ին, Աջափնյակ վարչական շրջանի Ա. Սարգսյան փողոցի 5-րդ շենքում կանցկացվեն հանրային քննարկումներ «Նոր Դալմայի ջրանցքի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ՝ «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում։ Քննարկումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Նախագծային փաստաթղթերին և բնապահպանական նախնական գնահատման հայտին կարելի է ծանոթանալ «ՀԳՇՆ» ՍՊԸ-ում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 7 փետրվար 2022, 11:00
- Վայր
- Ա. Սարգսյան փող. շենք 5
- Առարկա
- «Նոր Դալմայի ջրանցքի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ)
- Ինչպես մասնակցել
- ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի
- Իրավական հիմք
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի