Հանրային քննարկման հրավեր՝ «Նորքի ջրանցքի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ
2022 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 14:30-ին, Սասունցի Դավթի փողոցի 87 հասցեում կանցկացվեն հանրային քննարկումներ՝ նվիրված «Նորքի ջրանցքի» վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում։ Քննարկումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Նախագծային փաստաթղթերին և բնապահպանական նախնական գնահատման հայտին կարելի է ծանոթանալ «ՀԳՇՆ» ՍՊԸ-ում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 7 փետրվար 2022, 14:30
- Վայր
- Սասունցի Դավթի փողոց հ. 87
- Առարկա
- «Նորքի ջրանցքի» վերականգնման աշխատանքներ
- Ինչպես մասնակցել
- ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Սասունցի Դավթի փողոց հ. 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում իրականացվող «Նորքի ջրանցքի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ)
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում