Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2022 թվականի մարտի 11-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Ն. Ադոնցի 21/2 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Միջոցառումը կանցկացվի ք. Երևան, Ն. Զարյան փողոց, հ. 27 հասցեում։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37493601000 հեռախոսահամարով։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
11 մարտ 2022, 11:00
Վայր
Ն. Զարյան փողոց հ. 27
Առարկա
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Ն. Ադոնցի 21/2 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
Ինչպես մասնակցել
հանրային քննարկումներ (առաջին փուլ)
Իրավական հիմք
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի