Հանրային քննարկման հրավեր
2022 թվականի մարտի 17-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի 26 հասցեում կանցկացվեն հանրային քննարկումներ «Արմփաուեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Արմփաուեր» ՓԲԸ գրասենյակում՝ Վ. Սարգսյան 10 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 17 մարտ 2022, 11:00
- Վայր
- ք.Երևան, Գ. Նժդեհի փողոց հ. 26
- Առարկա
- «Արմփաուեր» ՓԲԸ -ի կողմից համակցված շոգեգազային ցիկլով (ՀՇԳՑ) էներգաբլոկի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ ք. Երևան, Վ․Սարգսյան 10 հասցեում՝ «Արմփաուեր» ՓԲԸ գրասենյակում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշում