Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ տեղի կունենան 2020թ. հունիսի 19-ին, ժամը 12:00-ին, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի շենքում, Փ. Բուզանդի 1/3 հասցեում։ Մասնակցությունը կանոնակարգված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
19 հունիս 2020, 12:00
Վայր
ՀՀ Երևան քաղաքի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի շենքում, ք. Երևան Փ. Բուզանդի 1/3
Առարկա
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ում
Իրավական հիմք
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով