Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2022 թվականի մայիսի 5-ին, ժամը 11:00-ին, Գ. Նժդեհի փողոց 26 հասցեում կանցկացվի հանրային քննարկում «ԻՆ-ՎԻ» ՍՊԸ-ի կողմից Արտաշիսյան 3-րդ նրբանցքում պղնձի և ալյումինի էլեկտրական հաղորդալարերի ու մալուխների արտադրության հզորությունների զարգացման նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք դիմել «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ-ի գրասենյակ կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
5 մայիս 2022, 11:00
Վայր
Գ. Նժդեհի փողոց հ. 26 (Շենգավիթ վարչական շրջանի շենք)
Առարկա
պղնձի և ալյումինի էլեկտրական հաղորդալարերի ու մալուխների արտադրության հզորությունների զարգացման (պղնձի և ալյումինի ժամանակակից ձուլման վառարանների և պոլիվինաքլորիդային նյութից մեկուսացման և պաշտպանիչ պատյանների հոսքագծերի հագեցում) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին ծանոթանալու համար դիմել «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ-ի գրասենյակ՝ ք. Երևան, Գրիբոյեդովի փող. 11-1 կամ զանգահարել հեռ. 091 49 71 28:
Իրավական հիմք
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի