Հանրային քննարկման հրավեր՝ Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի վերաբերյալ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշման, տեղի կունենա հանրային քննարկում ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ընկերության կողմից ներկայացված Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանի վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ (3-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Վայր
- Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագիր, Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայան
- Առարկա
- Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում վերակառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական [կայքում]
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում