Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2022 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Նոր Զարյան փողոցի 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Հայկ-88» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Քննարկման առարկան է Կոմիտասի պողոտա 49/10 և 49/9 հասցեներում այգու վերակառուցումը, հասարակական, զարգացման և բազմաֆունկցիոնալ կենտրոնների կառուցումը։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել նշված հեռախոսահամարով։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
19 սեպտեմբեր 2022, 11:00
Վայր
ք.Երևան, Ն. Զարյան փողոց հ.27
Առարկա
«Հայկ-88» ՍՊԸ կողմից Կոմիտասի պողոտա հ.49/10, հ․49/9 հասցեներում այգու վերակառուցման և հասարակական, զարգացման կենտրոնի, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ)
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով +374 99991155 հեռախոսահամարով
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում