Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2022 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին, Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա հանրային քննարկում Գրիգոր Տիգրանյանի կողմից ներկայացված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոցի մի քանի հասցեներում նախատեսվող բնակելի շենքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում կամ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
14 սեպտեմբեր 2022, 12:00
Վայր
Տերյան փողոց 44 (Կենտրոն վարչական շրջանի շենք)
Առարկա
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառային փողոցի 136/2 բնակելի տուն, 136/7 բնակելի տներ, 136/8 բնակելի տուն, 136/9 ձեղնահարկ և 136/10 հասցեներում նախատեսվող բնակելի շենքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
Ինչպես մասնակցել
հանրային քննարկում (2-րդ փուլ)
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում