Հանրային քննարկման հրավեր
ՀՀ Կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը իրականացնում են Երևան քաղաքի երթևեկության և տրանսպորտային համակարգի բարելավման ծրագիր, որի շրջանակներում կիրականացվի Երևան քաղաքում Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում լիցքավորման և լվացման կայանների կառուցումը և ավտոկայանատեղիի վերակառուցումը։ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը կներկայացնի Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանի վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությունը։ Հանրային քննարկումը տեղի կունենա 2022թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի շենքում, 5-րդ հարկ, 506 սենյակ։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 24 հոկտեմբեր 2022, 11:00
- Վայր
- Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի շենքում, 5-րդ հարկ, 506 սենյակ
- Առարկա
- Երևանի քաղաքային կայուն զարգացման ծրագրի Ջրվեժի գոյություն ունեցող ավտոբուսային հավաքակայանում վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություն
- Ինչպես մասնակցել
- հանրային քննարկում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում