Հանրային քննարկման հրավեր
«Սիմագ» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել սիլիցիումի երկօքսիդի արտադրություն Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում։ Դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները տեղի կունենան 2020 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 12:00-ին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 3 օգոստոս 2020, 12:00
- Վայր
- Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝ Երևան, Արա Սարգսյան փող., 5 շենք
- Առարկա
- սիլիցիումի երկօքսիդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
- Ինչպես մասնակցել
- առաջին հանրային քննարկում
- Իրավական հիմք
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն); ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում