Հանրային քննարկման հրավեր՝ Կոմիտասի պողոտա 49/10 և 49/9 հասցեներում այգու վերակառուցման և հասարակական բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
2022թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա «Հայկ-88» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոմիտասի պողոտա 49/10 և 49/9 հասցեներում այգու վերակառուցման և հասարակական բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 22 դեկտեմբեր 2022, 12:00
- Վայր
- Ն. Զարյան փ. 27 (Արաբկիր վարչական շրջանի շենք)
- Առարկա
- Կոմիտասի պողոտա 49/10 և 49/9 հասցեներում այգու վերակառուցման և հասարակական բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում