Հանրային քննարկման հրավեր
2023 թվականի հունվարի 25-ին, ժամը 14:30-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված «Վերարտադրողական առողջության, պերինտալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 6/2 հասցեում հասարակական նշանակության շինության և երկհարկանի ավտոկայանատեղիի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումը կանցկացվի Աջափնյակ վարչական շրջանի շենքում, Ա. Սարգսյան փ.5 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող Շրջակա միջավայրի նախարարությունում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 25 հունվար 2023, 14:30
- Վայր
- Ա. Սարգսյան փ.5
- Առարկա
- հասարակական նշանակության շինության և երկհարկանի ավտոկայանատեղիի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության , ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում