Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, տեղի կունենա ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ընկերության կողմից ներկայացված Երևանի քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում: Հանրային քննարկումը տեղի կունենա 2023թ. մարտի 22-ին, ժամը 11:00-ին:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
22 մարտ 2023, 11:00
Վայր
ք. Երևան, Գ. Նժդեհի փ., 26
Առարկա
Երևանի քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն
Ինչպես մասնակցել
հանրային քննարկում
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում