Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ «Ուան սիթի պլազա» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող հասարակական նշանակության շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ

2023 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, Տերյան փողոց 44 հասցեում տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված «Ուան սիթի պլազա» ՍՊԸ կողմից Կենտրոն վարչական շրջանում նախատեսվող հասարակական նշանակության շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումը կանցկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշումների հիման վրա։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099991155 հեռախոսահամարով։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
8 մայիս 2023, 14:00
Վայր
Տերյան փողոց 44
Առարկա
հասարակական նշանակության շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
Ինչպես մասնակցել
հանրային քննարկումներ (1-ին փուլ)
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում