Հանրային քննարկման հրավեր
2023 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 14:30-ին, Տերյան փողոց 44 հասցեում տեղի կունենա հանրային քննարկում՝ «ՋԻ ԷՄ Դեվելոփեր» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099991155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 8 մայիս 2023, 14:30
- Վայր
- ք.Երևան, Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք)
- Առարկա
- «Երևան քաղաքի Ամիրյան, Սարյան, Փ.Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N1749-Ն որոշման հ.1 հավելվածով առանձնացված հողամասերում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ
- Ինչպես մասնակցել
- հանրային քննարկումներ (1-ին փուլ)
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում