Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նախագծի վերաբերյալ

2023 թվականի մայիսի 22-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտին։ Քննարկումը կանցկացվի Արմենակ Արմենակյան փողոցի 272 շենքում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ 099994222 հեռախոսահամարով։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
22 մայիս 2023, 10:00
Վայր
Արմենակ Արմենակյան փողոց., 272 շենք (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք)
Առարկա
8-րդ հեռուստաստուդիայի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտ
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099994222 հեռախոսահամարով
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում