Հանրային քննարկման հրավեր
Հանրային քննարկում կանցկացվի 2023 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, Դավիթ Անհաղթի փողոցի 11 շենքում՝ «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ազատության 26/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՇՄՆ պաշտոնական կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 12 հունիս 2023, 12:00
- Վայր
- Դավիթ Անհաղթի փող., 11 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. Շրջանի շենք)
- Առարկա
- Ազատության 26/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում