Հանրային քննարկման հրավեր
2023 թվականի հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ «Ռեմ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մ. Ֆրունզեի փողոց թիվ 14 հողամասում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի Գարեգին Նժդեհի 26 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 28 հուլիս 2023, 12:00
- Վայր
- ք.Երևան,. Գարեգին Նժդեհի 26, շենք (Շենգավիթ վարչական շրջանի շենք)
- Առարկա
- Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մ. Ֆրունզեի փողոց թիվ 14 հողամաս հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում