Հանրային քննարկման հրավեր
2023 թվականի օգոստոսի 8-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա «Ձորի թաղ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Ա. Հովհաննիսյան 21 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Քննարկումը կանցկացվի Գայի պողոտա 19 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 8 օգոստոս 2023, 15:00
- Վայր
- Գայի պողոտա 19
- Առարկա
- Ա. Հովհաննիսյան 21 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում