Հանրային քննարկման հրավեր
2023 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենան հանրային քննարկումներ Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Քննարկումները կանցկացվեն Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել +374 99991155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 18 օգոստոս 2023, 11:00
- Վայր
- Ա. Սարգսյան փողոց 5
- Առարկա
- բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ)
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ. +374 99991155
- Իրավական հիմք
- ՀՕ-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում