Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2023 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Նորք-Մարաշ վարչական շրջանում նախատեսվող բազմաբնակարան շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումը կանցկացվի Ա. Արմենակյան փողոց, հ. 272 հասցեում։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 099991155 հեռախոսահամարով։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
28 սեպտեմբեր 2023, 12:00
Վայր
ք.Երևան, Ա. Արմենակյան փողոց հ. 272 (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք)
Առարկա
Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ. Հովսեփյան փողոց հ.38/7, 38/8, Նորքի այգիների փողոց հ.202/12, 202/13, 202/14 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
Ինչպես մասնակցել
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155 հեռախոսահամարով
Իրավական հիմք
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի