Հանրային քննարկման հրավեր
Հանրային քննարկումներ կանցկացվեն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կենտրոնական մասնաշենքին հարող բակային տարածքի վերակառուցման վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2023 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Վ. Տերյան փողոց հ.44 հասցեում։ Մանրամասների համար կարելի է զանգահարել 060710113։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 13 հոկտեմբեր 2023, 11:00
- Վայր
- Վ. Տերյան փողոց հ.44 հասցեում՝ (Կենտրոն վարչական շրջանի շենք)
- Առարկա
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կենտրոնական մասնաշենքին հարող բակային տարածքի վերակառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (3-րդ փուլ)
- Ինչպես մասնակցել
- Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով՝ 060710113
- Իրավական հիմք
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենք; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի