Հանրային քննարկումների հրավեր՝ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ իրականացվող՝ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Մասնակիցները կարող են մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները էլեկտրոնային կամ գրավոր տարբերակով: Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, կկայանան հանրային բաց լսումներ Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել դիմում:
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 1 դեկտեմբեր 2023, 15:00
- Վայր
- Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում
- Առարկա
- Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծեր
- Ինչպես մասնակցել
- դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից)
- Վերջնաժամկետ
- 30 նոյեմբեր 2023