ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎեր
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Շահագրգիռ անձինք կարող են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոց 1 հասցեում կանցկացվեն հանրային բաց լսումներ։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 1 դեկտեմբեր 2023, 15:00
- Վայր
- Արգիշտիի փողոց 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ
- Առարկա
- Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
- Ինչպես մասնակցել
- դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից)
- Վերջնաժամկետ
- 30 նոյեմբեր 2023