Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր՝ «Գրին օրգանիկ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող գործունեության վերաբերյալ

2023 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված «Գրին օրգանիկ» ՍՊԸ կողմից իրականացվող օրգանական պարարտանյութերի և կենսագազի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին և փորձաքննությանը։ Քննարկումը կանցկացվի Սասունցի Դավթի 87 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ www.env.am կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
7 դեկտեմբեր 2023, 12:00
Վայր
Սասունցի Դավթի 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք)
Առարկա
օրգանական պարարտանյութերի և կենսագազի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննության վերաբերյալ
Ինչպես մասնակցել
փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.env.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում