Հանրային քննարկման հրավեր՝ թիվ 45 դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ
Հանրային քննարկում կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի Սասունցի Դավիթ 87 հասցեում՝ Էրեբունի վարչական շրջանի շենքում։ Քննարկման առարկան է «Բաբայան ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նոր-Արեշ 26 փողոցում թիվ 45 դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ Քննարկումը կանցկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության կայքում կամ Երևան, Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 11 դեկտեմբեր 2023, 14:30
- Վայր
- Սասունցի Դավիթ 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք)
- Առարկա
- «Բաբայան ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նոր-Արեշ 26 փողոց հասցեում նախատեսվող թիվ 45 դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում