Հանրային քննարկման հրավեր
2023թ. դեկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արաբկիր վարչական շրջանի Ն. Տիգրանյանի փողոց 1-ին փակուղի 1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Քննարկումը կանցկացվի համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՇՄՆ կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում:
ՇՄԱԳ հանրային լսում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 25 դեկտեմբեր 2023, 12:00
- Վայր
- Նաիրի Զարյան փող., 27 հասցե (Արաբկիր վարչական շրջանի շենք)
- Առարկա
- Արաբկիր վարչական շրջանի Ն. Տիգրանյանի փողոց 1-ին փակուղի 1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
- Ինչպես մասնակցել
- փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում
- Իրավական հիմք
- Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում