Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց 23 հասցեում

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լենդլորդ» ՍՊԸ-ի՝ Լենինգրադյան փողոց 23 հասցեում Վարդանանց բժշկական կենտրոնի նոր մասնաշենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկում։ Քննարկումը կանցկացվի 2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11:00-ին։ Շահագրգիռ հանրությունը կարող է ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
13 փետրվար 2024, 11:00
Վայր
Երևան, Սեբաստիայի փ. 32
Առարկա
Վարդանանց բժշկական կենտրոնի նոր մասնաշենք կառուցելու նախատեսվող գործունեություն
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում