Հանրային քննարկման հրավեր Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային քննարկումների՝ Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Շահագրգիռ անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև փետրվարի 27-ը՝ էլեկտրոնային փոստով կամ գրավոր։ Հանրային բաց լսումները տեղի կունենան փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։
Հանրային քննարկում
Միջոցառումը
- Ամսաթիվ
- 28 փետրվար 2024, 11:00
- Վայր
- Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ
- Առարկա
- Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
- Ինչպես մասնակցել
- գրավոր կամ էլեկտրոնային փոստով (fin.gorc@yerevan.am) առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել, ինչպես նաև մասնակցել հանրային բաց լսումներին՝ մինչև փետրվարի 27-ը դիմում ներկայացնելով
- Վերջնաժամկետ
- 27 փետրվար 2024