Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2024 թվականի մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ԿԱՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» ՍՊԸ-ի կողմից Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Պ. Սևակ փողոց 5/1 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
19 մարտ 2024, 11:00
Վայր
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայր
Առարկա
«ԿԱՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» ՍՊԸ-ի՝ Երևան քաղաք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Պ.Սևակ փողոց 5/1 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ
Ինչպես մասնակցել
բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության N 1325-Ն որոշում