Անցնել բովանդակությանը
Հայտարարություններ

Հանրային քննարկման հրավեր

2024 թվականի մարտի 7-ին, ժամը 14:00-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մետրոգիպրոտրանս» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ քննարկում (երկրորդ քննարկում): Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել գրավոր՝ շրջակա միջավայրի նախարարությանը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի Բուզանդի 1/3 հասցեում:

ՇՄԱԳ հանրային լսում

Միջոցառումը

Ամսաթիվ
7 մարտ 2024, 14:00
Վայր
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում
Առարկա
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ քնարկումներ (2-րդ քննարկում)
Ինչպես մասնակցել
հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին
Իրավական հիմք
Հ0-110-Ն; ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշում